Մեր նպատակն է

Հաճախորդին մատուցել բարձրորակ իրավաբանական օգնություն իրեն հետաքրքրող ցանկացած իրավաբանական հարցով։

Մեր թիմի աշխատանքի սկզբունքներն են՝

  • Արդյունավետություն
  • Ազնվություն
  • Ձեռնահասություն
  • Հաճախորդի հանդեպ անհատական մոտեցում
  • Հաճախորդի ծախսերի օպտիմալացում
  • Գաղտնիության ապահովում
Եթե անձի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2 միլիոն ՀՀ դրամ) և ավելի չափով գերազանցում են նրա ակտիվների արժեքը, ապա նա կարող է դատական կարգով սնանկ ճանաչվել։ Սնանկ ճանաչված անձը ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
Ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ: Ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` գույքը բաժանվում է դատական կարգով։
Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
Սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը. բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց. գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց։

ՀՀ օրենսդրությամբ ժառանգության ընդունման ժամկետ է սահմանված ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքը: Եթե ժառանգության իրավունքը այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգների հրաժարվելու դեպքում, ապա կարող են ընդունել վեց ամսվա ժամկետի մնացած մասով, իսկ եթե երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում։

Այլ կերպ ասած՝ անձի մահից հետո վեցամսյա ժամկետնում ժառանգները պետք է ներկայանան ժառանգատուի (մահացած անձի) բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնեն ժառանգության ընդունման և/կամ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում:

Այն դեպքում եթե Փոխառուն չի վերադարձնում փոխառությամբ ստացված գումարը (պարտքը) պայմանագրով սահմանված Ժամկետում, ապա Փոխատուն իրավունք ունի գումարի բռնագանձման հայցով դիմել դատարան: Պարտքի Բռնագանձման հայցով դատարան Փոխատուն պետք է դիմի պարտքի ետվերադարձի օրից հաշվարկված 3 երեք տարվա ընթացքում: Այլապես Փոխատուն կարող է կորցնել տրված պարտքի գումարը ետ ստանալու հնարավորությունը (հայցային վաղեմություն): Ցպահանջ փոխառությունների դեպքում գործում է օրենքի նույն կարգավորումը, մինչդեռ պարտավորության կետանցը հաշվարկվում է փոխառուի կողմից պարտքի ետ վերադարձի վերաբերյալ Փոխատուի պահանջը ստանալուց հետո՝ սկսած 31-րդ օրվանից:

Սնանկության գործընթացի

իրավաբանական սպասարկում
  • Պարտապանի անվճարունակության հիմքերը ապացուցող փաստաթղթերի հավաքագրում և ուսումնասիրություն
  • Կամավոր կամ հարկադրված սնանկության գործերով դիմումների կազմում

Պարտապանի կամ պարտատիրոջ շահերի դատական ներկայացում

Ամուսնաընտանեկան վեճեր

իրավաբանական օգնություն
  • Ամուսնալուծություն (ՔԿԱԳ մարմիններում և դատական կարգով)
  • Ալիմենտի բռնագանձում
  • Ամուսինների համատեղ ձեռք բերված գույքի բաժանում
  • Ծնողական իրավունքներից զրկում կամ սահմանափակում
  • Հայրության ճանաչում
  • Ամուսնալուծությունից հետո երեխայի բնակության վայր որոշելու հետ կապված գործերով դատական և խնամակալության և հոգաբարձության մարմիններում պաշտպանություն
  • Երեխայի հետ տեսակցության կարգի սահմանում
  • Ամուսնական պայմանագրի կազմում
  • Միջազգային ընտանեկան իրավունքի հարցերով իրավաբանական օգնության տրամադրում

Ժառանգության խնդիրներ

իրավաբանական օգնություն
  • Ժառանգության ընդունում
  • Ժառանգություն ընդունած ժառանգի ճանաչում դատական կարգով
  • Ժառանգության բաժանում
  • Կտակի անվավերության ճանաչում
  • Անարժան ժառանգի մեկուսացում

Պարտքի հետգանձման խնդիրներ

իրավաբանական օգնություն
  • Գումարի բռնագանձում դատական կարգով
  • Պատճառված վնասի և բացթողնված օգուտի բռնագանձում
  • Գումարի բռնագանձման վերաբերյալ գրավոր պահանջների կազմում, համաձայնությունների ձևակերպում

Գույքային իրավունք

իրավաբանական օգնություն
  • Սեփականության իրավունքի ճանաչում
  • Ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչում
  • Ընդհանուր սեփականության բաժանում
  • Ընդհանուր սեփականությունից բաժնի առանձնացում
  • Գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձում
  • Գրավին անչվող խնդիրների դատական պաշտպանություն
  • Հողին առնչվող խնդիրներով իրավաբանական օգնություն

Իրավաբանական սպասարկում

Իրավաբանական, ֆինանսական կազմակերպությունների
  • Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման, վերակազմավորման և լուծարման գործընթացի իրավաբանական աջակցություն
  • Կորպորատիվ կառավարման հարցերով խորհրդատվության տրամադրում
  • Իրավաբանական անձանց, ներառյալ՝ ֆինանսական կազմակերպությունների կանոնադրության, ներքին և անհատական իրավական ակտերի կազմում
  • Իրավաբանական անձի մասնակիցների (բաժնետերերի) իրավունքների պաշտպանություն
  • Իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումների անվավեր ճանաչում
  • Ֆինանսական կազմակերծությունների իրավական ակտերի էքսպերտիզա
  • Ֆինանսական կազմակերպությունների շահերի ներկայացում ՀՀ Կենտրոնական բանկում, Արբիտրաժային տրիբունալում, դատարաններում

Աշխատանքային իրավունք

իրավաբանական օգնություն
  • Աշխատանքային պայմանագրի կազմում, անվավեր ճանաչում, լուծում
  • Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի կազմում
  • Աշխատանքի վերականգնում դատական կարգով
  • Չվճարված աշխատավարձի բռնագանձում
  • Աշխատանքային այլ վեճերով գործատուի կամ աշխատողի շահերի պաշտպանություն
  • Կենսաթոշակային հարցերով իրավաբանական խորհրդատվություն

Այլ ոլորտներից բխող վեճեր

իրավաբանական օգնություն
  • Պայմանագրերից բխող վեճերով իրավաբանական օգնություն, ներառյալ՝ պայմանագիր կնքելու պարտավորեցում, պայմանագրի լուծում, գործարքի անվավեր ճանաչում
  • Մտավոր սեփականության իրավունքի հարցերով իրավաբանական օգնություն, ներառյալ՝ հեղինակային, լիցենզային, ստեղծման պայմանագրերի կազմում, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանություն դատական կարգով, աջակցություն ապրանքային նշանների գրանցման հարցում, ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների դատական պաշտպանություն
  • Հարկային և մաքսային խնդիրներով իրավաբանական օգնություն, ներառյալ հարկային և մաքսային մարմինների որոշումների, գործողությունների, անգործության բողոքարկում՝ վերադասության, ինչպես նաև դատական կարգով, հարկային ռիսկերի բացահայտում և գնահատում
  • Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանություն, ներառյալ՝ պատճառված վնասի հատուցում
  • Ներդրումային գործարքների կազմակերպում
  • Վարչարարության հետ կապված բոլոր տեսակի գործերով իրավաբանական խորհրդատվություն, ներառյալ՝ ներկայացչություն վարչական մարմիններում և դատարանում
  • Ապահովագրական խնդիրներին առնչվող հարցերով իրավաբանական օգնություն, ներառյալ՝ ներկայացուցչություն դատարանում և ֆինանսական հաշտարարի գրասենյակում
  • Քրեական գործերով իրավաբանական օգնություն, ներառյալ՝ նախաքննության, դատաքննության ընթացքում շահերի պաշտպանություն
  • Կատարողական վարույթի իրավաբանական սպասարկում
  • Ընտրական իրավունքի պաշտպանություն
  • Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գանգատների ներկայացում
  • ՀՀ Սահմանադրական դատարան գանգատների ներկայացում

Ձեր խնդրի լուծումը մեր պատասխանատվության շրջանակն է

«Կոնսիլիում Գրանդե» իրավաբանական ընկերություն

Մեր նպատակն է՝ հաճախորդին մատուցել բարձրորակ իրավաբանական օգնություն իրեն հետաքրքրող ցանկացած իրավաբանական հարցով։

«Կոնսիլիում Գրանդե» իրավաբանական ընկերություն

Գրեք մեզ

Գործունեության հասցե

Ք․ Երևան, Բուզանդի փ․, 7 շ․, 3 տարածք։

Հեռախոս՝ +374 93 607 673
Էլ․ հասցե՝ consiliumgrande@gmail.com
Վեբ կայք՝ CGLaw.am