Skip to content
Ո՞ր գույքի նկատմամբ չի կարող բռնագանձում տարածվել սնանկության վարույթով
- գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների վրա
- մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի վրա
- ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր)
- մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքի
- հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների վրա
- միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է 4 900 000 ՀՀ դրամից
- որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:
Page load link