«Կոնսիլիում Գրանդե» իրավաբանական ընկերություն

Loading...
Սնանկության գործընթացի իրավաբանական սպասարկում2022-05-14T15:35:39+04:00

Ո՞ր դեպքերում անձը կարող է դիմել կամավոր սնանկության

Եթե անձի պարտավորությունները 2 միլիոն դրամով գերազանցում են նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքը, ապա կամավոր սնանկության դիմումի համաձայն նա կարող է դատական կարգով սնանկ ճանաչվել։

Ո՞վ կարող է դիմել դատարան՝ կամավոր սնանկության համար։

Եթե անձի եկամուտը բավարար չէ իր բոլոր պարտավորությունները կատարելու համար և նա համապատասխանում է սնանկության հատկանիշներին (դրամական պարտավորությունների չափը 2 միլիոն ՀՀ դրամով գերազանցում է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքը) ապա հնարավոր է վերջինիս դատական կարգով սնանկ ճանաչել։

Սնանկության առավելությունները

  • Պարտատերերի հետ շփումների դադարեցում։ Սնանկության վարույթում պարտատերերը իրենց պահանջները ներկայացնում են սնանկության դատարան և հետագայում բավարարում են ստանում սնանկության կառավարչի կողմից։
  • Դադարում է Ձեր վճարային պարտավորությունների նկատմամբ ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը։
  • Եթե չունեք սեփականության իրավունքով պատկանող գույք ապա ազատվում եք բոլոր դրամական պարտավորություններից առանց որևէ վճարման։

Որքա՞ն է տևում սնանկության գործընթացը

Սնանկության գործընթացը կարող է տևել 6 ամսից մինչև մի քանի տարի։ Սովորաբար մի քանի տարի տևում է երբ պարտապանին պատկանող գույքերը շատ են և դրանց իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում։

Հաճախ տրվող հարցեր

Ինչպիսի՞ պարտավորությունների կատարումից է ազատվում անձը սնանկության վարույթով2022-02-11T16:51:37+04:00

Անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ`

  • ալիմենտների վճարումից.
  • կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.
  • հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից.
  • սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.
  • ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.

 

Ո՞ր գույքի նկատմամբ չի կարող բռնագանձում տարածվել սնանկության վարույթով2022-02-11T16:50:50+04:00
  • գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների վրա
  • մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի վրա
  • ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր)
  • մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքի
  • հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների վրա
  • միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է 4 900 000 ՀՀ դրամից
  • որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:
Ինչպե՞ս է նշանակվում գործով սնանկության կառավարիչը2022-02-11T16:49:58+04:00

Դատարանը նշանակում է գործով սնանկության կառավարչին

  • Պարտատիրոջ կամ պարտապանի ներկայացված թեկնածուին
  • Պատահական վիճակահանությամբ՝ համակարգչային ծրագրի միջոցով։
Սնանկության գործընթացի փուլերը2022-02-11T16:49:08+04:00
  • Սնանկ ճանաչվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում
  • Սնանկության դիմումի ներկայացում դատարան
  • Սնանկության կառավարչի նշանակում և վերջինիս կողմից գործի վարում
  • Դատարանի կողմից սնանկության ավարտի վերաբերյալ վճռի կայացում։
Ինչպիսի՞ պետական տուրքեր են վճարվում կամավոր սնանկության դիմում ներկայացնելու համար2022-02-11T16:47:56+04:00

Կամավոր սնանկության գործերով դիմողները ազատված են պետական տուրքերից։

ՈՒՂՂԵՔ ՁԵՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փաստաբան Լուսինե Սարգսյան

Լուսինե Սարգսյան

Փաստաբան, ընկերության համահիմնադիր

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան 2013 թվականից։ ՀՀ Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա անդամ։ Մասնագիտացած է սնանկության, կորպորատիվ և հարկային իրավունքի, վարչական իրավունքի և դատավարության, ինչպես նաև ընտանեկան իրավունքի ոլորտներում։

Գրետա Մոմջյան

Իրավախորհրդատու

Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը։
Ազատ տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին։ Տիրապետում է Ֆրանսիայի օրենսդրությանը։
Մասնագիտացած է պայմանագրային, ապահովագրական իրավունքի, հողային, վարչական իրավունքի ոլորտներում։

Անաիդա Միքայելյան

Իրավագետ

Մասնագիտացած է ընտանեկան իրավունքի, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերում։

Հանդիսանում է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր։

ԵԿԵ՛Ք ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Մենք այստեղ ենք, վճռականությամբ լի, պատրաստ աշխատելու հանուն Ձեր իրավունքների պաշտպանության։

Go to Top