«Կոնսիլիում Գրանդե» իրավաբանական ընկերություն

Մեր մասին

«Կոնսիլիում Գրանդե» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին փաստաբանական ոլորտում գործող մի խումբ փաստաբանների միավորման արդյունքում, ովքեր մոտ 10 տարի ակտիվ փաստաբանական գործունեություն են ծավալել: «Կոնսիլիում Գրանդե» իրավաբանական ընկերությունը փաստաբանական ծառայություններ է մատուցում սնանկության ոլորտում, ինչպես նաև իրավունքի այլ ճյուղերով: Ընկերության թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով:

Մեր առավելությունները

Մեր թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով, վարժ տիրապետում ենք այնպիսի նեղ մասնագիտացումների, ինչպիսիք են սնանկությունը, բանկային ոլորտը, կորպորատիվ իրավունքը, ընտանիքում բռնության կանխարգելումը։

Մեր Առաքելությունը

Մեր նպատակն է՝ հաճախորդին մատուցել բարձրորակ իրավաբանական օգնություն իրեն հետաքրքրող ցանկացած իրավաբանական հարցով։ Ամենաարդյունավետ իրավական լուծումները ամենաբարդ իրավիճակներում։

Մեր թիմը

Փաստաբան Լուսինե Սարգսյան

Լուսինե Սարգսյան

Փաստաբան, ընկերության համահիմնադիր

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան 2013 թվականից։ ՀՀ Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա անդամ։ Մասնագիտացած է սնանկության, կորպորատիվ և հարկային իրավունքի, վարչական իրավունքի և դատավարության, ինչպես նաև ընտանեկան իրավունքի ոլորտներում։

Գրետա Մոմջյան

Իրավախորհրդատու

Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը։
Ազատ տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին։ Տիրապետում է Ֆրանսիայի օրենսդրությանը։
Մասնագիտացած է պայմանագրային, ապահովագրական իրավունքի, հողային, վարչական իրավունքի ոլորտներում։

Անաիդա Միքայելյան

Իրավագետ

Մասնագիտացած է ընտանեկան իրավունքի, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերում։

Հանդիսանում է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր։

Մենք միշտ մարտահրավեր ենք նետում ինքներս մեզ՝ գտնելու հարցերի լուծման նոր ուղիներ, նոր միտք, նոր լուծումներ։

Մեր թիմի աշխատանքի սկզբունքներն են

Արդյունավետություն • Ազնվություն • Ձեռնահասություն

Գործընկերներ